-
25.07.2013|
11:54
ԱԱԾ քննչական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։
-
24.07.2013|
16:31
Տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, որն առավելապես վրդովեցրել, ոտքի է հանել սոցիալապես անապահով խավերին՝ ուսանողություն, թոշակառուներ, նվազագույն աշխատավարձով գոյատևողներ, սկզբում ուներ միանգամայն հստակ նպատակ և խիստ որոշակի թիրախներ:
-
22.07.2013|
16:29
Մայրաքաղաքում և սոցիալական ցանցերում շարունակվում են տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված բողոքները. մարդիկ ակցիաներ են կազմակերպում, կոչեր հնչեցնում, ուսանողներն առանձին են իրենց պահանջները ձևակերպում: Սոցիալական աղետի, անհուսության եզրին հասած ժողովրդի համար տրանսպորտի գնի բարձրացումը կրկնակի ծանր հարված է: Խոսակցություններ են շրջանառվում, որ կբարձրանան նաև մարզային երթուղիների գները: Ու միայն պատկերացնել է պետք, թե ինչ է սպասվում Երևանին մերձակա քաղաքներից ամեն օր մայրաքաղաք աշխատանքի, դասի եկող-գնացող քաղաքացիներին:
-
21.07.2013|
18:35
Իր հայրենադավ և ազգուրաց կառավարման ավարտը տեսնող վարչախումբը ձգտում է հնարավորինս շուտ և շատ նյութական օգուտ կորզել երկրից և ժողովրդից, ինչի նպատակով ձեռնարկում է կեղեքման ու թալանի նորանոր միջոցներ:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը հաջորդեց քաղաքային երթուղային ավտոտրանսպորտի վարձավճարի մեկուկես անգամ թանկացումը:
-
19.07.2013|
11:49
Օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետարանում: Ինչպես տեղի մեր աղբյուրն է պատմում, իրար են «դնգստել» քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը և նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը:
-
17.07.2013|
20:01
Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել և որի համար կասկածվող ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը հարուցել էր հայաստանցիների դժգոհությունը:
-
17.07.2013|
18:32
Երկու օր շարունակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող ակցիաների ժամանակ մեր իրավապաշտպաններն առիթ ունեցան քանիցս հիշատակելու ՀՀ սփյուռքի նախարարությունը, նախարար Հրանուշ Հակոբյանին, հիշեցրին այս նախարարության գործառույթներն ու պարտավորությունները ՀՀ քաղաքացիների ու պետության առջև:
-
15.07.2013|
17:33
Այսպես բնորոշեց մեր զրույցի ժամանակ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանն ուրբաթօրյա ակցիայի ժամանակ իրեն Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկելը: Նա գոհունակություն հայտնեց, որ չնայած իր նկատմամբ ոտնձգությանը, ակցիան կայացավ, ժողովուրդը ցույց տվեց իր վճռականությունը, որ պայքարելու է Փակ շուկայի համար, որը հուշարձան է և ունի հանրային նշանակություն:
-
15.07.2013|
16:33
ՀԱԿ անդամ, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու են ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ և գնահատականներ չեն հնչեցնում ՌԴ-ի քաղաքականության մասին (մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի հարձակողական նշանակության զենքի վաճառքը Ադրբեջանին), որն անմիջական սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:
«Ես կարծում եմ, որ դա մեր գործը չէ:
-
12.07.2013|
12:26
Հայաստանյան ներքաղաքական դաշտը նման է ճահճի, որի ընդերքում բլթբլթացող բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Որ երբեմն-երբեմն պայթող պղպջակների «բխկբխկոցները» կամյու-կաֆկա-շեքսպիրյան արժեզրկում են «պարտադրում» հանրությանը: